Մոսկվայում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 46-ամյա հայ գործարարը մահացել է
Ռուսաստան
Մոսկվայում սպանվել է գործարար Արսեն Փափազյանը։ Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ նրան Մոսկվայի Ն. Պիրոգովի անվան հիվանդանոց էին տեղափոխել հարձակումից հետո, որտեղ վերակենդանացման բաժանմունքում նա մահացել է: Ա. Փափազյանին վիրավորել էին հրազենից՝ 2 անգամ կրակելով կրծքավանդակին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մոսկվայի կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում Մյասնիցկայա փողոցում, անհայտ անձը հարձակում է գործել 46-ամյա Ա. Փափազյանի վրա և մի քանի անգամ կրակել վերջինի ուղղությամբ:
Իրավապահ մարմինների տեղեկություննրով՝ Ա. Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով։ Հայտնի է, որ գործարարը Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ էր և «Անի» քրիստոնեա–մշակութային ՀԿ նախագահ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մոսկվայի կենտրոնում կրակ են բացել հայ գործարար Արսեն Փափազյանի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)