Ռուսաստանի ընդդիմությունը չի ֆինանսավորվում ԱՄՆ–ի կողմից. Մայքլ Մակֆոլ
Ռուսաստան
Ռուսաստանում ԱՄՆ–ի դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել է, ԱՄՆ–ը չի աջակցում Ռուսաստանի ընդդիմությանը։
«Պետդեպարտամենտը և ԱՄՆ–ն չեն ֆինանսավորում կամ գումար տրամադարում ընդդիմությանը», – Մակֆոլի խոսքերը մեջբերում է Interfax–ը։
Մակֆոլի խոսքերով ԱՄՆ–ն տարբեր երկրների քաղաքացիական հասարակությանն աջակցելու ծրագիր ունի, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիական հասարայությանը, թեև «դա չի նշանակում Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն»։
«Ընդդիմությունը՝ դա ձեր խնդիրն է, թե ինչով եք դուք զբաղվում՝ դա նույնպես ձեր գործն է, և մենք դա քաջ գիտակցում ենք», – ասել է Մակֆոլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)