Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Դանիան վաղաժամկետ դադարեցնում է Թեղուտի հանքին տրված վարկը

Տնտեսություն

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Այդ վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը՝ պայմանով, որ այն ծառայի դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը, իսկ EKF-ը գործարքում ներգրավված էր որպես վարկի չմարման դեպքում գումարի երաշխավոր։ Նման ծրագրերը վարկավորելը կենսաթոշակային հիմնադրամը հիմնավորել էր «պարտատոմսերից ստացվելիք եկամտից շատ ավելի բարձր եկամուտ ապահովող ծրագրերում ներդրում անելու» շարժառիթով։ Ավելի ուշ՝ 2016-ին, FLSmidth ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Շուլցը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով՝ «Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար»:

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալլեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ «Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։ Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանական դադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից», ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։ Վարկը պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի։

Դանիական մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի և գործարքը երաշխավորած պետական գործակալության որոշումը համընկավ այն օրվա հետ, երբ «Էքստրա Բլադետ» թերթում պետք է վերատպվեր դանիացի հետաքննող լրագրող Յենս Մալինգի հոդվածը հանքի ներկայիս վիճակի և դանիական ներդրումների մասին՝ օգոստոսին ավելի քիչ ընթերցողներ ունեցող մեկ այլ դանիական թերթում տպագրված վեց մասից բաղկացած ծավալուն շարքի հիման վրա։ Լրագրողը հետաքննությունը սկսել էր դեռևս 2016-ին և հստակ հարցադրումներ էր արել դանիական մարմիններին։ Դանիայում լույս տեսած հետաքննության թարգմանությունը և դրան եղած արձագանքների մասին նյութը կհրապարակենք ավելի ուշ։ «Էքստրա Բլադետի» այն հարցին, թե արդյոք գործակալությունը պատասխանատվություն է վերցնում համայնքին ու բնությանն արդեն հասցված վնասների համար, Անեթ Էբերհարդը պատասխանում է. «2013-ին, երբ մենք մտանք (ծրագրի մեջ), հանքն արդեն իրականություն էր՝ անկախ նրանից, մենք կմասնակցեինք դրան, թե՝ ոչ։ Սակայն FLSmidth-ից սարքավորումներ գնելն օգնեց, որպեսզի մենք նաև հստակ պահանջներ ներկայացնենք, որոնք այլապես հանքին չէին ներկայացվի, և այդ առումով որոշակի դրական տեղաշարժեր են եղել։ Սակայն, ցավոք, հանքը չբավարարեց հենց սկզբից մեր դրած պահանջները, որոնք կոչված էին որոշակի չափանիշներ պահպանելուն»։

Յենս Մալինգի հոդվածը մանրամասնորեն նկարագրում է հանքի շահագործման հետ կապված ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ իրավական, համայնքի բնակիչների իրավունքների խախտման, նույն ընկերության կողմից Ալավերդում շահագործվող պղնձաձուլարանի խնդիրները։ Մալինգի լուսանկարները հստակ ցույց են տալիս Շնող գետի աղտոտումը Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերով, իսկ Թեղուտի պոչամբարի սեյսմակայուն չլինելու, և, ընդհանրապես, պոչամբարների կառուցման չափանիշներին չհամապատասխանելու մասին տվյալները հիմնված են Համաշխարհային Բանկի պատվերով շվեդ երկրաբան մասնագետների հետազոտության և եզրակացությունների վրա։

Վարկի դադարեցման մասին հաղորդագրության մեջ EKF-ը հիշատակում է հենց այս խնդիրները՝ ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրներն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը։ «Էքստրա Բլադետում» հրապարակված են նաև Վալլեքսի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Թադևոսյանի խոսքերը, որ պոչամբարից եղել են վթարային հոսքեր, «որոնք որևէ կերպ չեն աղտոտել գետը»։ Ինչ վերաբերում է պոչամբարի սեյսմակայունությանը՝ «այն աշխարհում կլինի ամենաբարձր պատնեշ ունեցող պոչամբարը, գտնվում է ինժեներների վերահսկողության ներքո, անհասկանալի է, թե ինչի վրա է հիմնված Համաշխարհային բանկի զեկույցը», ասել է Վալլեքսի պատասխանատուն։

Թեև EKF-ը գրում է, որ 2013 թվականին իրենց որոշումը հիմնված է եղել տարբեր խորհրդակցությունների վրա, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ, նրանք թաքցնում են Հայաստանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից իրենց ներկայացված հանգամանալից նամակին և հետագա տարբեր հանդիպումներին հնչած հորդորներին, ինչպես նաև Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչների ստորագրահավաքին ընթացք չտալու իրենց վարքագիծը։ Բացի այդ, տարբեր ակտիվ մարդիկ և խմբեր, տարիներ շարունակ բարձրաձայնել են հանքում առկա խախտումների ու էկոլոգիական խնդիրների մասին։ Դիմումներ են գրվել դանիական տարբեր իրավապաշտպան կառույցների, աջակցություն է ցուցաբերվել հետաքննող լրագրողների աշխատանքին Հայաստանում։

Դեռևս 2014-ին ՍիվիլՆեթն իր հետաքննական հոդվածում մեջբերել է EKF փոխտնօրենի հետևյալ խոսքերը․ «Առևտրային լավ հնարավորություն (ենք ապահովում) դանիական արտահանողների համար, որոնք արտասահմանում պայմանագրերի շուրջ են բանակցում: Եթե նրանք ի վիճակի են մրցունակ վարկային պայմաններ և հուսալի արտադրանք առաջարկել, ապա վաճառքի բոլոր շանսերն առկա են: ՍիվիլՆեթի լրագրողն այնուհետև եզրակացրել է. «Ուստի արդեն կարևոր չէ, որ բնապահպանական և սոցիալական վտանգների համար Թեղուտի հանքը կոշտ քննադատության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»։

Դանիայի կողմից նման կոշտ գնահատականներով ֆինանսավորման դադարեցումը մի քանի բանի կարող է հանգեցնել՝ ընկերության սնանկացման, ինչը շատ սպասված բան է՝ որպես նախապայման Թեղուտի հանքը օր առաջ փակելու, լանդշաֆտը հնարավորինս վերականգնելու, հոսող պոչամբարը փակելու և վտանգները չեզոքացնելու, էկոհամակարգը կամաց-կամաց վերականգնելու, ինչպես նաև մարդկանց գյուղատնտեսական և այլ գործունեությունները չթունավորված տարածքներում վերսկսելու համար։ Ուստի համայնքի բնակիչները պետք է պատրաստ լինեն իրենց կյանքը վերականգնելու տեսլականին և, առավել քան երբևէ, համախմբված լինեն։

Այս որոշման ընդունման վրա ազդեցություն է ունեցել նաև այն, որ ձախողվել են Հայաստանում իրավիճակը պարտակելու և ամեն ինչ «գերազանց» գնահատող զեկույցներով շարունակաբար վարկատուներին և ներդրողներին ներկայանալու փորձերը։ Պատասխանատվության կոչերն ու հանրային ճնշումն ինչպես Հայաստանի ներսից, այնպես էլ՝ Դանիայի լրագրողների կողմից, ի վերջո հանգեցրել են մի որոշման, որով դանիական գործակալությունն ու վարկատու հիմնադրամը կանխել են իրենց վարկանիշի շատ ավելի կտրուկ անկումը, քանի որ հետաքննական հոդվածները սկսում էին արտատպվել ու կարող էին հանգեցնել հզոր հանրային արձագանքի Դանիայում և այլ երկրներում։ Այս որոշումն արտացոլում է մտահոգ քաղաքացիների երկարատև տարիների աշխատանքի արդյունքը։

Այս լուրը նաև հերթական անգամ փաստում է, որ միջազգային չափանիշներ մեջբերող հանքարդյունաբերական ընկերությունները պարզապես խաբեբաներ են՝ մի բան, որ ասվել է Վալլեքսին, այժմ էլ ասվում է մնացած ընկերություններին։ Բոլոր այն վտանգները, որ բնապահպաններն ու գիտնականները վկայակոչել են նախքան հանքերի բացվելը՝ որպես հանքերի շահագործումն անթույլատրելի համարող հանգամանքներ, իրականություն են դարձել և ահռելի վնաս հասցրել բնությանը, մարդկանց ու տնտեսությանը։

Լուսանկարները՝ դանիացի լրագրող Յենս Մալինգի

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված