Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին 

Կկանգնենք «կոտրած տաշտակի առաջ»

Տնտեսություն

Հայաստանն առանց ատոմակայանի գոյություն ունենալ չի կարող: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք համաձայնագրում առկա կետին, որը վերաբերում է ՀԱԷԿ-ը՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը փակվելուն:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե անգամ Մեծամորի ատոմակայնը փակվի, ապա Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն նոր ատոմակայան կառուցելու մասին. «Պետք է նշեմ, որ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում այդ կետը կար, սակայն նախագահի ժամկետը կլրանա 2018թ.-ի ապրիլին և նրան մինչև հիմա չի հաջողվել ներդրողներ գտնել, ովքեր կհետաքրքրվեին Հայաստանում ատոմակայան կառուցելու ծրագրով: Իսկ եթե ներդրողներ չկան, ապա պետությունն ինքը պետք է մտածի պետական մակարդակով նոր ատոմակայան կառուցելու մասին»,- ասաց նա: 

Համբարյանը նշեց՝ ինքը դեմ է ատոմակայանը փակելուն, սակայն նկատեց նաև, որ այն արդեն բավականին հին է և ժամանակի ընթացքում մեծ վտանգ  է ներկայացնելու ոչ միայն Արարատյան դաշտի և Հայաստանի բնակչության, այլև ամբողջ տարածաշրջանի համար. «Հարկավոր է մտածել նոր ատոմակայանի կառուցման մասին: Բայց մինչ նոր ատոմակայանի կառուցումը, Մեծամորի ատոմակայանն անշուշտ պետք է աշխատի, որովհետև այն մեր անվտանգության կարևոր երաշխիքներից է: Ունենալով Թուրքիայի, Ադրբեջանի նման հարևաններ՝ մեր էներգետիկ անվտանգությունը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար»,- ասաց նա՝ օրինակ բերելով 1992-95 թթ. խայտառակ ցուրտ տարիները, երբ քաղաքական թոհուբոհի ժամանակաշրջանում ատոմակայանը փակվեց և մենք կանգնեցինք «կոտրած տաշտակի առաջ»:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում նոր ատոմակայան չկառուցելու դեպքում այդ բացը ոչ մի ձևով հնարավոր չէ լրացնել:

Նշենք, որ Արդարադատությոն նախարարն ասել է, որ ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, մինչև նորը կառուցվի կամ փոխարինվի արևային էներգետիկայով: Անդրադառնալով դիտարկմանը՝ արդյո՞ք նախարարի նշած արևային էներգետիկան չի կարող լրացնել ատոմակայանի բացը, քաղաքագետը պատասխանեց.

«Իհարկե չի կարող: Առաջինը՝ արևային էներգետիկայի համար ահռելի մեծ ռեսուրսներ է պետք ներդնել, և երկրորդ՝  ատոմակայան ունենալու դեպքում, ինչու չէ, մենք տարածաշրջանում կդառնանք էլեկտրաէներգիայի խոշոր արտահանող: Միայն չպետք է մտածենք մեր ներքին պահանջարկը բավարարելու մասին, պետք է մտածենք նաև, որ մենք կարող ենք նույն Իրանի հյուսիսին, Վրաստանի հարավին ևս էլեկտրաէներգիա մատակարարել էժան գնով»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սրանով կնպաստենք նրան, որ Վրաստանն այդքան կապված չլինի Ադրբեջանին:

Համբարյանը նշեց՝ իր համար զարմանալի է Եվրամիության նման դիրքորոշումը. «Քանի որ Եվրամիությունում մեծ ուշադրություն է դարձվում էկոլոգիական, բնապահպանական անվտանգությանը, կարծում եմ՝ դրանով է պայմանավորված, եթե իհարկե, սրա տակ քաղաքական դրդապատճառներ չեն թաքնված»,- ընդգծեց նա:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա
Ամենադիտված