Յարոսլավլում հոկեյի մանկական թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
Ռուսաստան
ՌԴ Յարոսլավլ տանող ավտոճանապարհին հոկեյի «Локомотив-2008» մանկական թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ M 8 մայրուղու Խոլմոգորի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է միայն երեխաներին տեղափոխող Neoplan մակնիշի ավտոբուսի վարորդը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսը կորցրել է կառավարումը, բախվել միկրոավտոբուսին, այնուհետև բեռնատարին: Ավտոբուսում այդ պահին գտնվել է 28 ուղևոր, որոնցից 21-ը՝ երեխաներ: Հոկեյի թիմը մեկնել է մրցումների մեկ այլ ավտոբուսով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)