Երկրպագուները մտահոգվում են Դիմա Բիլանի վիճակի համար
Ռուսաստան
Մի քանի ամիս է՝ հայտնի երգիչ Դիմա Բիլանի երկրպագուները մտահոգված են նրա առողջական վիճակի համար: Սկզբում երկրպագուները նկատել են, որ երգիչը շատ է նիհարել, գրում է argumentiru.com-ը:
Բիլանի խոսքով՝ իր նվազագույն քաշը եղել է 69 կգ: Նա նաև նշել է, որ տառապում է գաստրիտով, ողնաշարի մի քանի ճողվածք ունի:
Ներկայումս Բիլանն ապաքինվում է, որոշ ժամանակ հանգստանալուց հետո 10-ից ավել կգ-ով գիրացել է: Սակայն շշուկները, որ Բիլանի վիճակը վատանում է, չեն մխիթարում:
Ավելի վաղ Բիլանը բողոքել էր, որ անքնությամբ է տառապում: Երգիչն իր խնդիրները բացատրում է կուտակված հոգնածությամբ: Ավելի ուշ Instagram-ի օգտատերերը երաժշտի էջում լուսանկար են հայտնաբերել, որում Բիլանը հյուծված տեսք ունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)