Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ
Ռուսաստան
Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման հարցը կլուծվի մինչև 2012-ի վերջը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ բանակցությունները շարունակվում են և այդ պատճառով դեռ վաղ է խոսել արդյունքների մասին։
Գաբալայի ՌԼԿ-ն ԽՍՀՄ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է եղել։
Ադրբեջանի անկախությունից հետո ՌԼԿ-ն դարձել է նրա սեփականությունը, թեև Ռուսաստանը շարունակել է օգտագործել կայանը։ Ռուսաստանի կողմից ՌԼԿ-ի վարձակալության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002–ին:
Դրա ժամկետը լրանում է 2012–ի դեկտեմբերի 24-ին: Այսօրվա դրությամբ Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակում են բանակցությունները՝ վարձակալության ժամկետի երկարաձգման շուրջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)