Բանտարկյալներն ածելիով վնասել են իրենց
Ռուսաստան
Հունիսի 4-ին Կեմերովոյի թիվ 22 գաղութում տասնյակ բանտարկյալներ ածելիի միջոցով իրենց մարմնական վնասվածքներ են հասցրել, հայտնում է Ինտերֆակսը։ Այժմ ճշտվում են միջադեպի մանրամասները։ Հիմնական պատճառներից մեկը կարող է լինել բանտարկյալների անհամաձայնությունը առավոտյան վարժանքների անցկացման հետ։ Վերջին ամիսների ընթացքում նման միջադեպներ հաճախ են պատահել։
Մայիսին Օմսկի 12 բանտարկյալներ վնասել էին իրենց վիզն ու ձեռքերը՝ ի նշան բանտի պայմանների դեմ բողոքի, իսկ ապրիլին Կուրսկի շրջանի դատապարտյալները մասսայական կտրել էին իրենց երակները՝ հանդես գալով գաղութի պետի դեմ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել