Ռուսական կոսմետիկ ընկերությունը թողարկում է նոր Photoshop
Ռուսաստան
Ռուսական «Народные промыслы» կոսմետիկ ընկերությունը որոշել է թողարկել «Photoshop» կոչվող նոր ապրանքատեսակ:
Վերջինս հայտ է ներկայացրել ռուսական Роспатент գործակալությանը, որ թույլտվություն ստանա արտադրանքի թողարկման համար: Photoshop-ը հանրահայտ Adobe ընկերության ծրագիրն է, որի միջոցով կատարվում է պատկերի վերամշակում: Ռուսական այս կոսմետիկ կազմակերպությունն այն օգտագործելու է որպես անվանում տոնային նոր կրեմի համար: Ինչպես նշել են «Народные промыслы» ընկերության կազմակերպիչները՝ ապրանքատեսակը, ամեն դեպքում, անկախ Adobe-ի արձագանքից, կարտադրվի:
Նույնիսկ, եթե ընկերությունը դեմ լինի, նրանք անվանումը կօգտագործեն չակերտներով: Ինչպես հայտնում է ռուսական «Маркер» թերթը՝ ներկայացուցիչները որևէ մեկնաբանություն չեն տվել այս հարցի շուրջ, սակայն արտահայտել են իրենց դժգոհությունը՝ կապված արտադրանքի անվան օգտագործման հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)