«Արևելյան գործընկերությունն» օգտագործվում է հակառաուսական նպատակներով․ Լավրով
Ռուսաստան
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԵՄ որոշ երկրներ ցանկանում են «Արևելյան գործընկերությունը» հակառաուսական նպատակների համար օգտագործել:
«Նրանք ագրեսիվ են իրենց պահում, որն արտահայտվեց նաև օրեր առաջ Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզե Մեյի ելույթի ժամանակ», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նա նշել է՝ տեսնում ենք, թե ինչպես են վարվում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները․ «Նրանք հաջողության չեն հասնի, և ես վստահ եմ, որ «Արևելյան գործընկերության» ամբողջ սխեման հնարավոր չէ հակառուսական հունով տանել», - ասել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ափսոսում է, որ Եվրամիության հետ գործընկերության մասին պայմանագիրը սառեցվել է, որն իհարկե Ռուսաստանի մեղքով չի եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)