Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ինչու է թանկացել կարագը. ՀՅԴ վերլուծական

Տնտեսություն

Յուրաքանչյուր տարի մեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն: Չնայած այն հանգամանքին, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն է ցանկացած պարենային ապրանքի թանկացման հարցում, քանի որ տեղական և միջազգային հաշվարկները ցույց են տալիս, որ ազգաբնակչության սպառողական ծախսերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում հենց պարենային ապրանքների ձեռքբերմանը:

ՀՀ քաղաքացիները տարեկան սպառում են մոտ 1.5 կգ կարագ, ինչը մի քանի անգամ քիչ է ՌԴ-ից և ԵՄ երկրներից: Վերջին ամիսների ընթացքում կարագի գնի աստիճանաբար բարձրացումը իր հետ բերեց մեր հասարակության հերթական բողոքը, դժգոհությունը: Այժմ 1 կգ տեղական 72 տոկոսանոց կարագի մեծածախ գինը կազմում է 3700 ՀՀ դրամ, իսկ 82 տոկոսանոց նորզելանդականինը՝ 4000 ՀՀ դրամ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ կարագի գնի բարձրացման վրա ազդել են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք բացատրվում են միզազգային միտումներով և մեր տնտեսության մրցակցային իրավիճակի առանձնահատկություններով:

Եվ այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում կարագի գինը միջազգային շուկայում ավելացել է մոտ 60 տոկոսով, ինչը պայմանավորված է 2016 թվականին ԵՄ-ում և Ավստրալիայում կարագի արտադրության ծավալների կրճատմամբ, համապատասխանաբար՝ 5.5 տոկոս և 18 տոկոս: Ավստրալիայում կարագի արտադրության ծավալները կրճատվել են 2016 թվականի երաշտի պատճառով, ինչի արդյունքում՝ կտրուկ նվազել է անասնագլխաքանակը և կաթի մեջ յուղայնության ասիտճանը, ինչպես նաև այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում և Ասիայում շեշտակի ավելացել է պանրի և սերուցքի պահանջարկը և մթերված կաթի մեծ մասը ուղղվել է այս ապրանքների արտադրությանը:

2016 թվականի ընթացքում Ավստրալիան արտահանել է շուրջ 40 հազար տոննա կարագ: 2016 թվականի ընթացքում կարագի արտահանման ծավալները 3 տոկոսով նվազեցրել է նաև այս ոլորտում առաջատար երկրներից՝ Նոր Զելանդիան: ԵՄ-ում կարագի արտադրության ծավալների անկմանը նպաստել է ԵՄ-ի կարագի շուկայի ազատականացումը և կաթ արտադրող տնտեսավարողների սուբսիդավորման և այլ արտոնությունների կրճատումը: Արևմտյան Եվրոպայի երկրներում մեծածախ նորզելանդական կարգի 1 կգ-ի գինն իր առավելագույնին է հասել 2017 թվականի սեպտեմբերին՝ 8.075 ԱՄՆ դոլար, հոկտեմբերին՝ 7.05 ԱՄՆ դոլար, նոյեմբերին՝ 5.969 ԱՄՆ դոլար, նույն միտումն է գրանցվել նաև համաշխարհային շուկայում, այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է կտրուկ գնանկում, ինչը, ցավոք, չի դիտվում Հայաստանում:

2017 թվականի վերջին կիսամյակի և 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ԵՄ-ի և Ավստրալիայի կաթի և կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը: Հայաստանի փոքր շուկայի և համակենտրոնացման բարձր մակարդակի պայմաններում գների իջեցումը տեղի կունենա ավելի ուշ` 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ և արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի Ալեքս Գրիգ ընկերությունը, որն իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Ալեքս Գրիգի գործունեությունը պետք է ուսումնասիրել ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ: Հակառակ դեպքում՝ կունենանք այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրընթաց բարձրացում և գների իջեցման արգելակող էֆեկտ:

Սովորաբար, տեղական կարագ արտադրողներն իրենց կարագի պաշարները կուտակում են ամռան ամիսներին, երբ կաթի գինը ցածր է, կաթի ծավալները՝ մեծ: Ներմուծվող կարագի գնի աստիճանաբար ավելացումը նպաստեց, որ տեղական կարագ արտադրողները ևս բարձրացնեն գները, քանի որ անփոփոխ գների պայմաններում շատ կարճ ժամանակահատվածում կիրացնեին իրենց կուտակած կարագի ամբողջ պաշարը, ինչի արդյունքում հետագայում՝ մի քանի ամիս, կկորցնեին իրենց իրացման շուկան, չէին կարողանա մատակարարումներ իրականացնել հաջորդ նախատոնական ամիսներին: Բացի այդ, բարձր գների պայմաններում նրանք հնարավորություն ունեին քիչ ծավալ արտադրանք վաճառելով, ստանալ ավելի բարձր հասույթ: Այն դեպքում, երբ կարագ արտադրելու համար անհրաժեշտ է իրականացնել կաթի մթերում, եթե ամռանը 1 լիտր կաթն արժեր 130 ՀՀ դրամ, ապա ներակայում՝ 210-230 ՀՀ դրան, ինչը կարագ արտադրող տնտեսվարողների համար բարձր գին է, իսկ կարճ ժամանակահատվածում կաթի փոշու ներմուծումը՝ չափազանց դժվար, դրանից արտադրված կարագը՝ ցածրորակ:

Այս տարի Հայաստանում ևս երաշտային տարի էր, որի հետևանքով անասնապահները չկարողացան բավարար քանակությամբ խոտ ամբարել և ստիպված են խոտ ձեռք բերել բարձր գնով կամ կրճատել խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Անասուների խմբաքանակի կրճատման վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաև աննախադեպ արտահանման ծավալների աճը՝ շուրջ 5 անգամ: Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանվել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավոր։

Ներքին շուկայում կարագի գնի բարձրացման վրա ազդում է նաև այն, որ այս ապրանքային շուկայում առկա է հակամրցակցային համաձայնություններ, ինչը արտահայտվում է համատեղ գների սահմանմամբ և շուկան իրար մեջ բաժանմամբ: Բացի այդ, նոր տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է մեծածավալ մարքետինգային և իրացման ծախսեր, ինչպես նաև խոշոր սուպերմարկետների ցանցերի կողմից տնօրինվում է մանրածախ առևտրի 50 տոկոսը և ավելին, ինչը թույլ է տալիս խտրական քաղաքականություն իրականացնել «նորերի» նկատմամբ:

Համեմատության համար պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում սպրեդի և մարգարանի գները չեն աճել: Չնայած, որ դրանք համարվում է կարագի հետ որոշակի աստիճանի փոխադարձ փոխարինելի ապրանքներ: Այս երևույթը բացատրվում է այս ապրանքային շուկայում համեմատաբար բարձր մրցակցային աստիճանով, քանի որ չեն գործում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ սուբյեկտներ:

Տնտեսագիտական տեսանկյունից մենաշնորհ շուկա է այն ապրանքային շուկան, որտեղ գործում է մեկ տնտեսվարող սուբյեկտ, իսկ հանրային ընկալման մեջ մենաշնորհային է դիտվում այն սոցիալական նշանակության շուկաները, որտեղ մեկ կամ մի քանի տնտեսավարողներ իրականացնում են միասնական կամ համաձայնեցված գնային քաղաքականություն և շուկան բաժանված է մի քանիսի միջև:

Ինչպես պետք  է պայքարել  մենաշնորհների դեմ.

1. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այսինքն՝ մենաշնորհների գոյությունը մեր տնտեսության մեջ կարող է բացատրվել, թույլատրվել հանրային շահից ելնելով: Ցավոք, այս սահմանադրական դրույթը «միս ու արյուն» չստացավ օրենսդրության մշակման աշխատանքներում և իրավակիրառ պրակտիկայում:

2. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն՝ 2018 ապրիլի 9-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխարեն գործելու է ինքնավար մարմին, որի անդամները նշանակվելու են պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ինչը, անշուշտ, կնպաստի տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմնի գործունեության անկախությանը և այս ոլորտում խորհրդարանական վերահսկողության հաստատմանը: 2018 թվականի ընթացքում ինքնավար մարմնի անդամների ընտրությունը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի համար: Այս համատեքստում կարևորում ենք նաև ինքնավար մարմնի լիազորությունների և պարտականությունների հստակ սահմանումը, ինչը կկանխի կամայական վարույթների նախաձեռնելը և ոչ բավարար հիմնավորված որոշումների ընդունելը:

 3. Միջազգային փորձը փաստում է, որ երկրի տնտեսության համար ռազմավարական և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մեծածախ վաճառքը առավել արդյունավետ և վերահսկելի է, երբ այն իրականացվում է պետության կողմից կարգավորվող էլեկտրոնային հարթակների (բորսաների) միջոցով, ինչը նպաստում է շուկա մուտք գործող նոր տնտեսավարողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը, խտրական գների բացառմանը, մեծածախ շուկայում ստվերի կրճատմանը, առողջ մրցակությանը և այլն:

4. Մեր օրենսդրությամբ ապրանքային շուկայում մենաշնորհ և գերիշխող դիրք ունենալը արգելված չէ, արգելված է այդ դիրքի չարաշահումը, մասնավորապես՝ գների չհիմնավորված բարձրացումը, պահպանումը և/կամ իջեցումը և այլն: Պետությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է խրախուսի նոր տնտեսավարող սուբյեկտների ի հայտ գալուն՝ վերացնելով հարկային, մաքսային և այլն բնույթի խտրականությունը, սակայն ելնելով մեր շուկայի փոքրությունից չպետք է բացառել մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը: Այդ ընկերությունները, դառնալով բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանելով, կնպաստեն հանրային վերահսկողության և եկամուտների վերաբաշխման հաստատմանը:

5. Գործող օրենսդրության համաձայն՝ մենաշնորհ և գերիշխող դիրք չարաշահող տնտեսավարողների նկատմամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք առավելագույնը՝ հասույթի 2 տոկոսի չափով, որը գանձվում է պետական բյուջե: Փաստացի ստացվում է, որ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահող տնտեսավարողը տուգանվում է, սակայն որևէ կերպ չի փոխհատուցվում նրա գործունեության արդյունքում տուժած տնտեսավարողների վնասը: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել և ներդնել տնտեսական մրցակության պաշտպանության և վնասների հատուցման առավել արդյունավետ կառուցակարգեր:

 Մեր տնտեսության զարգացման և սոցիալական արդարության հաստատման համար օրակարգային է

- մենաշնորհների գործունեությունը «խոշորացույցի» տակ պահելը,

 - նոր տնտեսվարող սուբյեկտների պաշտպանելը և խրախուսելը,

 - ժամանակակից հակամենաշնորհային քաղաքականության մշակել և հասցեական կիրառելը,

- հանրային վստահության բարձրացնելը,

 - ազգային եկամտի արդարացի վերաբաշխելը:

Այսպիսով, օբյեկտիվորեն կարող է բարձրանալ ապրանքների գները, սակայն տնտեսական քաղաքականությունը պետք է նպաստնի գների բարձրացման կանխմանը և մեղմացմանը, իսկ սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նվազագույն կենսապահովման պայմանների պահպանմանը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված