Մի փոքր քամի՝ «Սիթի»-ի ֆուտբոլիստներն ընկնում են. Մոուրինյու
Սպորտ
Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայանալիք խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, թե ինչն է հավանում մրցակցի ֆուտբոլիստների խաղում և ինչը՝ ոչ:
«Տպավորված եմ արդյոք «Մանչեսթեր Սիթի»-ի խաղո՞վ: Նրանք լավ թիմ ունեն: Մրցակցի խաղում ինձ շատ բան է դուր գալիս: Նրանք լավ պաշտպանվում են, ունեն հարձակման գծում լավ դինամիկա, հիանալի ֆուտբոլիստներ ու ֆանտաստիկ մարզիչ ունեն:
Բայց եթե հարցնեք, թե ինչը ինձ դուր չի գալիս՝ կպատասխանեմ, որ նրանք շատ հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը: Մի փոքր քամի, և նրանք ընկնում են»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում