«Յաբլոկո» կուսակցության նախագահ Միտրոխինը վերընտրվեց
Ռուսաստան
Ռուսաստանյան «Յաբլոկո» կուսակցության նախագահի պաշտոնում ձայների մեծամասնությամբ վերընտրվել է Սերգեյ Միտրոխինը։
Կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության նախագահի միակ թեկնածուի` Սերգեյ Միտրոխինի օգտին են քվեարկել 105 պատվիրակ, իսկ դեմ` 21։
Կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, առաջադրելով Միտրոխինի թեկնածությունը, բնութագրել է նրան իբրև ազնիվ, համեստ և վստահելի մարդ։ Մասնավորապես, Յավլինսկին ընդգծել է Միտրոխինի ընդդիմադիր ակտիվ գործունեությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ