Ֆելաինին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին որոշում է կայացրել լքել ակումբը:
Ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Daily Express.-ը:
Տեղեկացվում է, որ առաջարկվող պայմանները չեն գոհացնում ֆուտբոլիստին և հունվարից նա կարող է բանակցել այլ ակումբների հետ: Ֆելաինիի ծառայություններով հետաքրքրված են Չինաստանի ակումբները:
Ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել «Էվերթոն»-ից՝ 2013թ.-ին:
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ԱՊԼ-ի 9 խաղի և խփել է 3 գոլ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում