Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի գործարարին
Ռուսաստան
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի քաղաքացի Ալի Մուստաֆաևին, ով դանակահարել է ՌԴ քաղաքացուն և փախուստի դիմել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանցին իրեն պատկանող Range Rover մեքենայով բախվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսին, ապա վիճաբանել ավտոբուսի վարորդի հետ, ինչի ժամանակ մի քանի անգամ դանակով հարվածել է նրան և փախուստի դիմել:
Ճանապարհին տեղադրված տեսախցիկները ֆիքսել են դեպքը, հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)