Բրիթնի Սպիրսը պարծեցել է իր գերազանց կառուցվածքով (լուսանկար)
Համաշխարհային Մամուլ
Բրիթնի Սպիրսը «Ինստագրամում» ընտանեկան հանգստի ծովափնյա լուսանկարներ է տեղադրել։ Երկրպագուները գնահատել են 36-ամյա երգչուհու գերազանց կառուցվածքը, և գրեթե կես միլիոն լայք են դրել նկարներին։
Բրիթնին ցուցադրել է ձիգ կառուցվածքը, նկարներ դնելով օվկիանոսի ափից, որտեղ նա հանգստանում է իր երկու որդիների՝ 12 տարեկան Շոնի և 11 տարեկան Ջեյդենի հետ։ Նկարների տակ երգչուհին ստորագրել է. «Ինձ և իմ տղաներին դուր է գալիս տաք եղանակը»։
«Ինստագրամի» օգտատերերը գնահատել են Բրիթնիի հանգիստը հազարավոր մեկնաբանություններով և կես միլիոն լայքերով։
Նշենք, որ դրանից մի որոշ ժամանակ առաջ Լաս Վեգասում երգչուհին համերգով ճանապարհել է 2017 թվականը, որտեղ ներկայացել է շատ անկեղծ և համարձակ հանդերձներով։ Ավելի վաղ Բրիթնին բացել էր իր գերազանց կառուցվածքի գաղտնիքը՝ Ինստագրամում մարզասրահից նկարներ տեղադրելով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան