Դեսպան Սադոյանը պարգևատրել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողներին
Թբիլիսիի Կովկասյան տանը հունվարի 8-ին տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացավ Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրեց Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյանը, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։
«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրեց պատվոգրով և հանձնեց Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։
Պատվոգրեր հանձնվեցին նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:
Տեղեկանք․ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակայինստեղծագործություններով։
Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը