Մահացել է Միխայիլ Դերժավինը՝ Ռոքսաննա Բաբայանի ամուսինը
Հասարակություն
Այսօր՝ 81 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը, տեղեկացնում է Մոսկվայի երգիծանքի թատրոնի պաշտոնական էջը:
Հրաժեշտի օրվա եւ հուղարկավորության վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ:
Նշենք, որ Մ. Դերժավինը հայազգի երգչուհի Ռոքսաննա Բաբայանի ամուսինն է: Նրանք միասին ապրում են 1980 թվականից:
Դերժավինը խաղացել է թատրոնում և կինոյում, հայտնի դերերից են՝ «Երեքը նավակում, չհաշված շանը», «Ձմեռային երեկոն լեռներում», «Իմ նավաստին», «Գիշերային այց», «Կնամոլ», «Փեսացուն Մայամիից», «Տարբեր ճակատագրեր» և այլն:
Արժանացել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման, «Բարեկամության» եւ «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանների։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը