ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ 

«Լոռի» և «Էրեբունի» Ֆուտբոլային ակումբների մարզիչները՝ խաղը «ծախված» լինելու մասին

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, նրա դիմումի փաստով հարուցվել է քրգործ: Բանն այն է, որ, ինչպես հաղորդել է ՀՖՖ նախագահը, ՈՒԵՖԱ-ն մանրամասն վերլուծության է ենթարկել 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ է առաջացել, որ խաղը պայմանավորված է եղել։ Նշենք, որ խաղն ավարտվել է 5:0 հաշվով՝ ի օգուտ Լոռիի։

Ըստ ՀՖՖ նախագահի հաղորդման՝ ՈՒԵՖԱ-ի կողմից կազմված զեկույցի համաձայն՝ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

2018-ի հունվարի 8-ին հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Մենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք սկանդալի կիզակետում հայտնված ֆուտբոլային թիմերի ներկայացուցիչների հետ, ովքեր միաբերան հերքեցին խաղի պայմանավորված լինելու տեղեկությունը։ 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ասաց, որ իր համար զարմանալի են նման խոսակցությունները և իր թիմը գումարի դիմաց երբեք խաղ չէր զիջի․ «Քննչական կոմիտեն թող զբաղվի այս հարցով, մենք էլ հասկանանք՝ իրականում մեղավորներ կա՞ն, թե ոչ, իսկ եթե կան՝ պետք է պատժվեն: Թեև մեր թիմը նոր կազմավորված և երիտասարդ է, սակայն մենք յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթանակի համար և երբեք չի եղել և չի կարող լինել, որ գումարի դիմաց պարտություն գրանցենք։ Մենք երբեք ոչ մի գումարի դիմաց խաղը չենք զիջի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց թիմի նպատակը հաղթանակի հասնելն է. այլ կերպ հնարավոր չէ աշխատել: 

Մեզ հետ զրույցում «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը, տեղեկությունն առաջինը մեզանից լսելով, անակնկալի եկավ՝ նշելով, որ այն ծիծաղ է առաջացնում․ «Մեր տղաները խաղացել և հաղթել են։ Մենք չգիտենք՝ հակառակորդի կողմից ինչ-որ բան եղե՞լ է, թե՝ ոչ, միայն գիտենք, որ մեր թիմը շատ լավ է խաղացել ու ազնիվ ձևով է հաղթել»,- նշեց Ադամյանը։ 

Իսկ թե ինչի հետ են կապված նման խոսակցությունները, մարզիչները դժվարացան ասել։ «Լոռի»-ի մարզչի կարծիքով՝ յուրքանչյուր խաղի վերաբերյալ էլ կարող են այդպիսի տեսակետներ հնչել։ Նա չբացառեց, որ գուցե բուքմեյքերական ընկերությունների կողմից են խարդախ խաղադրույքներ կատարվել, բայց իրենք նման բաներով չեն զբաղվում։ 

Հիշեցնենք, որ 2015-ին ևս պայմանավորված ֆուտբոլային խաղերի վերաբերյալ սկանդալ էր առաջացել՝ այդ անգամ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի շուրջ։ Ի դեպ՝ այդ ժամանակ ակումբի մի քանի ներկայացուցիչներ ձերբակալվեցին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
Ամենադիտված