Ավելի քան 46.7 հազար մարդ մնացել է առանց հոսանքի
Ռուսաստան
Չեչնիայի Հանրապետությունում ավելի քան 46,700 մարդ կրկին մնացել է առանց հոսանքի, երկուշաբթի օրը հաղորդում է ГУМЧС-ը։
Նոժայ-Յուտովսկու շրջանում անջատվել է էլեկտրականությունը. ենթադրվում է, որ կտրվել են հոսանքալարերը, ինչի հետևանքով առանց հոսանքի է մնացել 46,700 մարդ։ Միջադեպից զոհեր և վիրավորներ չկան, նշված էր ռելիզում։
Հանգստյան օրերին հանրապետությունում առանց հոսանք էր մնացել ավելի քան 100,000 մարդ, կիրակի երեկոյան էլեկրականությունը վերականգնվել էր։
Այս պահին հոսանքազրկված է « Նոժայ-Յուրտ», «Սայասան» և «Բենոյ» էլեկտրական ենթակայանները, սակայն բոլոր սոցիալական կարևոր շինություններում ապաստան գտած մարդիկ ապահովված են պահեստային ուտելիքներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)