Կարլո Անչելոտին համաձայնել է գլխավորել «Արսենալ»-ը
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կգլխավորի Լոնդոնի «Արսենալ»-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է մրցաշրջանի ավարտին հրաժեշտ տալ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ում կփոխարինի Անչելոտին: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Անչելոտին համաձայնվել է այդ աշխատանքին:
Ակնկալվում է, որ 58-ամյա մասնագետը Լոնդոնում տարեկան կվաստակի 10 մլն եվրո, առանց բոնուսների հաշվարկի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան