Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամով Անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Կիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի Մեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն են Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրում Չինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներով 

ԱԺ հանձնաժողովը 2-րդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց անձին իր ձերբակալման որոշումը բողոքարկելու հնարավորություն տվող նախագծին

Քաղաքական

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց անձին՝ իր ձերբակալման մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը: «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկումից ընթացքում  Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջինտեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս առաջին ընթերցմամբ նախագծի քննարկման ժամանակ մի քանի հարց է բարձրացվել, որոնց լուծում է տրվել: «Մասնավորապես, մենք առաջարկում էինք ամրագրել, որ անձը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց,  եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այդ ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ իր հարազատի դեմ: Հարց էր ծագում, թե ով է ենթադրողը` ա՞նձը, թե՞ վարույթը իրականացնող մարմինը, որը այդ ցուցմունքը պետք է ընդունի: Մենք փոքր խմբագրական փոփոխություն ենք կատարել և շեշտել ենք, որ ենթադրողն այն անձն է, ով տալու է ցուցմունքը»,-նշեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ ընդունվել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջարկը, որը վերաբերել է անձի ձերբակալման մասին նրա հարազատներին անմիջապես տեղյակ պահելու դրույթին: «Մեր առաջարկած նախագծով սահմանված էր, որ դա պետք է տեղի ունենա բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով, սակայն Սահմանադրությամբ նման սահմանափակում նախատեսված չէ, ուստի մենք տիկին Հովհաննիսյանի առաջարկով փոփոխություն ենք մտցրել և սահմանել ենք, որ անձը իրավունք ունի հեռախոսով կամ այլ միջոցով ընտրած անձին անհապաղ տեղյակ պահել իր արգելանքի տակ պահվելու մասին: Նա իրավունք կունենա նաև տեղեկացնել իր պահվելու վայրի և հիմքերի մասին»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ ընդունվել են բոլոր առաջարկները, որոնք բարձրացվել են առաջին ընթերցմամբ նախագծի քննարկումից հետո: «Մի առաջարկ ունեմ, որը կցանկանամ հիմա քննարկման առարկա դարձնել: Խոսքն այն մասին է, որ ձերբակալված անձին պետք է անմիջապես տրամադրվեն նրա ձերբակալման բոլոր նյութերը, եթե անձը որոշում է, որ պետք է բողոքարկի իր ձերբակալման որոշումը: Այսինքն, եթե անձը որոշեց իր ձերբակալման որոշումը բողոքարկել, սակայն չունի այն նյութերը, որոնց հիման վրա ինքը ձերբակալվել է,  հետևաբար, այդ բողոքարկումը կլինի ապրիորի և չհիմնավորված, իսկ դա ենթադրում է, որ դատարանը կարող է ցանկացած պահի մերժել բողոքարկումը` այն համարելով չհիմնավորված, քանի որ բողոքարկողը իր տրամադրության տակ չի ունեցել բոլոր այն նյութերը, որոնք հիմնավոր կդարձնեին իր բողոքարկումը: Հետևաբար, ես պնդում եմ իմ առաջարկը, որ օրենքում պետք է նշվի, որ ձերբակալված անձին, եթե նա մտադիր է բողոքարկել իր ձերբակալման որոշումը, անպայման պետք է տրամադրվեն բոլոր այն նյութերը, որոնց հիման վրա ինքը ձերբակալվել է, հակառակ դեպքում ձերբակալման բողոքարկումը կդառնա ոչ արդյունավետ»,- ասաց պատգամավորը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ձերբակալման մասին արձանագրությունն այսպես թե այնպես պետք է կազմվի երեք ժամվա ընթացքում, իսկ դրանից հետո մեկ ժամվա ընթացքում տրամադրվի ձերբակալված  անձին: «Այսինքն՝ անձին ձերբակալելուց 4 ժամ հետո արձանագրությունը պետք է տրամադրվի նրան»,- ասաց փոխնախարարը:

Գևորգ Կոստանյանն էլ հակադարձեց, որ ձերբակալման արձանագրության մեջ նրա ձերբակալման ամբողջական հիմքերը չկան: Պատգամավորը նշեց, որ արձանագրությունը պարունակում է ընդամենը ձերբակալման հիմքերի հիշատակում: «Ձերբակալման արձանագրության մեջ հիմքերի մասին նշում կա, սակայն հիմքերը չկան: Սակայն բողոքարկելու համար անձին հարկավոր է հասկանալ, թե, օրինակ, ում բացատրության հիման վրա են իրեն ձերբակալել, ինչ տվյալների հիման վրա են ձերբակալել, որպեսզի նա, իր ձերբակալման մասին որոշումը վիճարկելով, նաև կարողանա վիճարկել կամ կասկածի տակ դնել տվյալը կամ բացատրությունը, որի հիման վրա ձերբակալվել է, իսկ ձերբակալության հիմքերն արձանագրությունը չի պարունակում: Հետևաբար, միայն արձանագրություն տրամադրելը բավարար երաշխիք չէ ձերբակալման որոշումը բողոքարկելն արդյունավետ դարձնելու համար»,- մանրամասնեց Գևորգ Կոստանյանը:

Արթուր Հովհաննիսյանն այնուհետև ընդգծեց, որ անձը իր ձերբակալությունից անմիջապես հետո կարող է բողոքարկել ձերբակալման որոշումը` միայն շեշտելով, որ համաձայն չէ այդ որոշման հետ և պահանջելով վերացնել այն, իսկ դատարանում նրա ձերբակալման իրավաչափությունն ապացուցելու բեռը մնում է վարույթը իրականացնող մարմնի վրա:

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ դա արդյունավետ չէ, քանի որ առանց իր ձերբակալման հիմքերին ծանոթ լինելու անձը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանվել: Թովմասյանի խոսքով` եթե անձը ծանոթ լինի իր ձերբակալման հիմքերին, կարող է ընդհանրապես չբողոքարկել, քանի որ համաձայն կլինի դրանց հետ, իսկ եթե անտեղյակ է ու բողոքարկում է, դրանով հնարավոր չէ արդյունավետ համակարգ ապահովել:

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ անձի բողոքը պետք է հիմնավոր լինի, իսկ դրա համար նա պետք է ունենա իր ձերբակալման բոլոր հիմքերը: Քննարկումների արդյունքում որոշում ընդունվեց նախագծում ավելացնել, որ անձը ձերբակալվելուց հետո, բացի իր իրավունքների և ձերբակալման պատճառների մասին տեղեկատվությունից,  վարույթը իրականացնող մարմնի կողմից պետք է ստանա տեղեկություններ իր ձերբակալման հիմքերի մասին:

Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին կատարված փոփոխություններով օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տալուն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղել
Ամենադիտված