Երևան-Հրազդան երթուղին թանկացավ
Քաղաքական
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք տրանսպորտային ընկերություններ բարձրացնեն ուղեվարձը, ինչպես դա արել է Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հաստատեց, որ Երևան-Հրազդան երթուղին երեկվանից թանկացել է՝ 400 դրամից դառնալով 500 դրամ: Սակայն, ըստ նրա՝ ժամանակին այդ երթուղին մրցույթը շահել է 500 դրամով, և իրավունք ուներ իր հաշվին այդ գինն իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ, իսկ այժմ որոշել են մրցույթի գնին համապատասխան սահմանել ուղեվարձը։
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող