Բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Ծաղկաձորում
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում Ծաղկաձորում:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ: «Տարին դեռ նոր է սկսվել: Առաջին հավաքին շեշտը, ինչպես միշտ, կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսեւորելու: Ինչպես գիտեք, այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Կուսումնասիրենք AIBA-ի օրացույցը եւ կորոշենք՝ որ մրցաշարերում հանդես գալ: Մեզ սպասում են նաեւ մինչեւ 18 եւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:
Հավաքը կավարտվի հունվարի 23-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան