Սերգեյ Մովսեսյանը հեռացել է շախմատի հավաքականից
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Սերգեյ Մովսեսյանը հեռացել է հավաքականից: Այս մասին ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
«Սերգեյը որոշեց մեկ տարի դադար վերցնել: Այս որոշումը կապված է Եվրոպայի առաջնությունում անհաջող խաղի, ինչ-որ տեղ նաև ընտանիքի կողքին լինելու հետ, քանի որ նա որդի է ունեցել»,-ասաց Անդրիասյանը:
Սերգեյ Մովսեսյանը շախմատի հավաքականի կազմում խաղում է 2010 թվականից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող է։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան