«Շիրակ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում
Սպորտ
Գյումրիի «Շիրակ»-ը հունվարի 8-ից վերսկսել է մարզումները Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում: Այստեղ թիմը մարզվելու է մինչև փետրվարի 7-ը:
Այդ ընթացքում «Շիրակ»-ը 3 ստուգողական հանդիպում է անցկացնելու: Դրանից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կմեկնի Անթալիա` երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Հավաքի ընթացքում նախատեսված է ևս 4 ընկերական հանդիպում:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանից հետո «Շիրակ»-ը 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան