Շևչենկոն գնահատել է Իրանի հայերի ազատությունը և հարստությունը
Հայաստան
Ռուս լրագրող և հրապարակախոս Մաքսիմ Շևչենկոն պատմել է, որ Իրանի Իսֆահան քաղաքը, որը բնակեցված է մեծամասամբ հայերով՝ այս երկրի ամենահարուստ և ազատ քաղաքն է:
«Այստեղ շատ բարեկեցիկ են ապրում ինչպես հրեաները, այնպես էլ հայերը: Իսֆահանն Իրանի ամենահարուստ և ազատ քաղաքն է, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Կանայք այստեղ փողոց են դուրս գալիս առանց գլխաշորի»,- Իրան կատարած իր վերջին այցի տպավորություններով է կիսվել Շևչենկոն:
Լրագրողը նաև նշել է, որ հայկական թաղամասում գործում են ռեստորաններ, որտեղ վաճառվում են ալկոհոլային խմիչքներ:Սակայն դրանք վաճառվում են միայն քրիստոնյաներին:
Իրանում հայերին թույլատրվում է նաև գինի սարքել՝ կրոնական արարողությունների համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան