Հայ պատանի ֆուտբոլիստների հետ կաշխատեն արգենտինացի մասնագետներ
Սպորտ
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաև արգենտինացի մարզիչների խմբի՝ Հայաստան ժամանելու մասին:
«Մենք բանակցել ենք և սպասում ենք: Արգենտինացի մարզիչներն ամսի 20-ից հետո կլինեն Հայաստանում: Նրանք գալիս են վեց հոգով, նրանք աշխատելու են պատանեկան բոլոր թիմերի հետ: Մարզիչը, ով գլխավորելու է այդ խումբը, ժամանակին ղեկավարել է Արգենտինայի 19 տարեկանների հավաքականը։
Հստակ խնդիր է դրվել, որ հայկական ֆուտբոլում հայ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացվի և ավելի շատ ֆուտբոլիստներ ընդգրկվեն միջազգային բարձրակարգ ակումբներում:
Ինձ շատ է պետք, որ հայկական ֆուտբոլում աճեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որպեսզի մեր 21 տարեկանիների և ազգային հավաքականները համալրվեն ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներով և ավելի լավ հանդես գան միջազգային ասպարեզներում»,-նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան