3 հնարավորից 3 միավոր. Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում ևս առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը անպարտելի էր: Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Տուրի մյուս պարտիաները՝ Մանուէլ Պետրոսյան-Տիգրան Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան-Տիգրան Հարությունյան, Հայկ Մարտիրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, ավարտվեցին ոչ-ոքի:
3 հնարավորից հավաքքել 3 միավոր Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա առաջատարն է: 2 միավոր ունի Արման Փաշիկյանը:
4-րդ տուրը կկայանա հունվարի 15-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան