Վրաստանում բռնության ենթարկված գործարարի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Հասարակություն
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղքացի Արթուր Սուքիասյանի վիճակի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։ Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։
Վրաստանում ՀՀ դեսպանություն
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ Վրաստանում դիմակավորված անհայտ անձինք հայ գործարարից խոշոր գումար են հափշտակել:
Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ բութ առարկայով հարվածել են նրա գլխին , այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը