Վիգեն Սարգսյան. 45000-ից 25.000 դոլարը հավաքվել է 24 ժամում
Հասարակություն
ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը կրկին անդրադարձել է վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի բուժման համար կազմակերպված դրամահավաքին: Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։
Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարի, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։
Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը