Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը չի մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին
Սպորտ
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Սերգեյ Միքայելյանը չի մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Վարկանիշային վերջին աղյուսակը միջազգային ֆեդերացիան կներկայացնի հունվարի 20-ին: Ցավոք, Սերգեյ Միքայելայնը վնասվածք ստացավ և չկարողացավ պահպանել իր լավագույն դիրքը, այսինքն՝ լավագույն 300 մարզիկների շարքում չհայտնվեց և չի մասնակցի Օլիմպիական խաղերին: Սակայն մենք ունենք երկրորդ համար՝ Միքայել Միքայելյանը, ով կմասնակցի երկրորդ համարով»,-ասաց Սարգսյանը:
Ֆեդերացիան ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցության երկու ուղագրի հույս ունի՝ մեկ տղա, մեկ աղջիկ:
Սերգեյ Միքայելյանը 2010 և 2014 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականին Ալմաթիում կայացած ձմեռային Ունիվերսիադայում դարձավ բրոնզե մեդալակիր:
Ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-ից 25-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան