Մեսսին գերազանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը
Սպորտ
Լիոնել Մեսսին գերազանցեց լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլլերի ռեկորդը:
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին:
Արգենտինացին այս խաղում դարձավ գոլի հեղինակ և կատալոնյան թիմում Լա լիգայի 401 խաղում խփած գոլերի թիվը հասցրեց 366-ի:
Թոփ 5 առաջնություններից ցանկում մեկ առաջնությունում խփած գոլերի քանակով արգենտինացին շրջանցեց Գերդ Մյուլլերին, ով 1964-1979թթ-ին Գերմանիայի առաջնությունում Մյունխենի «Բավարիա»-ի կազմում անցկացրած 427 խաղում դարձել է 365 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան