Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ Ծնունդ Պատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրում Չինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա Ֆինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցել Նոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. Սաղաթելյան Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակը Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա Զոհրաբյան Ինչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին 

Գնաճի դեմ պայքարի միակ միջոցն՝ ըստ քաղաքագետի

Քաղաքական

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2017 թվականին սպառողական ապրանքների գները Հայաստանում 2016 թ.-ի համեմատ՝ միջինն աճել են 1%-ով։ Զգալի թանկացել են սնունդն ու խմիչքը, ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները։ Մասնավորապես` սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 4.1%-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 3.2%-ով։

Արդյոք Հայաստանում թանկացումների հզոր ալիքը կստիպի՞ հասարակությանը՝ դուրս գալ պայքարի, թե՞ հարցը կփակվի նախագահի հանձնարարականներով ու խորհրդարանական լսումներով: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

«Հասարակությունը պետք է ակտիվ լինի, հակառակ դեպքում՝ բոլորս էլ հասկանում ենք, որ թանկացումները հենց մեր պասիվության դրա հետևանքն են: Ի վերջո՝ թանկացումների հիմքը կայանում է նրանում, որ կա անառողջ տնտեսական համակարգ, ինչն, ըստ էության, այսպիսի իրավիճակ է ստեղծում: Այս համակարգի փոփոխության համար հարկավոր է հասարակության ակտիվացումը: Եթե հասարակությունը կրավորական դիրք է զբաղեցնում, եթե ընտրությունների ժամանակ 10 000 դրամով վաճառվում է, ապա տրամաբանական է, որ նման տիպի պատասխան պետք է ստանա այդ համակարգի կողմից»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում սոցիալական բունտ՝ եթե անգամ տեղի ունենա, ապա այն, մեծ հաշվով, հաջողություն չի կարող ունենալ. «Հասարակությունն ավելի լայն խնդիրների շուրջ է կոնսոլիդանում. նկատի ունեմ՝ Արցախ, Ազգային անվտանգություն: Սակայն չէի ասի, թե այս սոցիալական բունտը չլինելը պետք է հանգստացնի իշխանությանը: Եթե խնդիրները շարունակում են չլուծվել՝ բնականաբար, պայթյուն կլինի, բայց՝ այլ «փաթեթավորմամբ»: Հասարակությունը սոցիալական խնդիրներով մեծ շարժում սկսել չի կարող, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ դա հետևանք է գլոբալ խնդիրների»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գուցե հասարակությունը դուրս գա փողոց, բայց մեծ հաջողություն չի ունենա:

Հարցին՝ ընդդիմադիր ԵԼՔ-ը պատրաստվում է պայքարի դուրս գալ թանկացումների դեմ, հնարավո՞ր է, որ ձախողի, Բոզոյանը պատասխանեց.

«Չէի ասի, թե ԵԼՔ-ի պայքարը կձախողվի, քանի որ հանրության բողոքը ներկայացնող ներկայիս միակ ուժը խորհրդարանում ինքն է: Իսկ այդ պայքարն ավելի շուտ կբարձրացնի ԵԼՔ-ի քաղաքական վարկանիշը, իսկ եթե ձախողվի, ապա կձախողվի հանրության համար: Ձախողում կարող ենք ասել թանկացման դեմ շարժման մասով, որը ոչ մեկի դեմ ուղղված շարժում է»։

ԵԼՔ-ը հայատարարել է, թե իրենց նախաձեռնությունը բաց է այլ քաղաքական ուժերի համար, ովքեր կցանկանան միանալ. լինեն դրանք արտախորհրդարանական, թե խորհրդարանական ուժեր: Այդ կերպ կհաջողվի՞ ինչ-որ թափ հաղորդել շարժմանը հարցին՝ Բոզոյանը պատասխանեց, որ Հայաստանում քաղաքական ուժեր չկան, որ միանան, կամ գուցե կան, բայց դրանք իրենցից արդեն որևէ բան չեն ներկայացնում և ոչ մի ազդեցություն չեն ունենա: 

Քաղաքագետի կարծիքով՝ գնաճի զսպման լավագույն միջոցը ներդրումներն են, որոնք կստեղծեն  նոր պրոդուկտ, որը կվաճառվի հայկական շուկայում և կարտահանվի Հայսատանից դուրս. «Միայն այս ճանապարհով կարելի է պայքարել գնաճի դեմ: Եթե այդ պրոցեսները չկան, թանկացումների ցանկացած պայքար կկրի արհեստական բնույթ և լուրջ հաջողության չի հասնի: Գների թանկացումը հետևանք է այս ամենի: 

Քանի որ Հայաստանում ներդրումներ չեն լինում, պետությունը իր կայուն տնտեսական համակարգը ապահովելու համար ստիպված է միջազգային կառույցներից վարկեր վերցնել, վերջիններս էլ պահանջում են, որ հարկային հավաքագրումը էլ ավելի խստացվի ինչն էլ հանգեցնում է բիզնես միջավայրի վատթարացմանը, ահա այս տրամաբանությունը հանգեցնում է համակարգի հետագա զարգացմանը այս եղանակով, որը Հայաստանի համար դառնում է  փակ ցիկլ, ինչը ի վերջո ավարտվելու է շատ վատ հետևանքներով»,- եզրափակեց Բոզոյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ
Ամենադիտված