Դահուկորդ Կատյա Գալստյանը գոհ է արդյունքից
Սպորտ
Հայաստանի դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոն Կատյա Գալստյանը գոհ է առաջնությունում իր ցույց տված արդյունքներից (ազատ ոճ` 19:10.88, դասական ոճ` 19:21.6, արագավազք` 1,4 կմ, 5:14.58):
«Թեպետ առաջնությունն անցկացվում է մեզ մոտ` Աշոցքում, սակայն բարձրադիր գոտի լինելով, շատ ավելի դժվար է մրցելը: Դժվարություն է նաև այն, որ ձյունը նոր է: Արագություն հավաքելը դժվար է: Ես գոհ եմ իմ մրցելույթից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալստյանը:
Ըստ ամենայնի, հենց Գալստյանն էլ կներկայացնի Հայաստանը 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Սակայն ֆեդերացիան այդ մասին պաշտոնապես կհայտարարի միայն հունվարի 20-ից հետո, երբ ՄՕԿ-ը կտրամադրի պաշտոնական քվոտաները ազգային կոմիտեներին:
Հայաստանի դահուկավազքի առաջնությունում Կատյա Գալստյանն անգերազանցելի էր ազատ, դասական ոճերում, ինչպես նաև արագավազքում: Հայաստանի առաջնությանը մասնակցում էին մոտ 50 մարզիկներ Հայաստանից, Իրանից, Մեքսիկայից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան