Միքայել Միքայելյանը մինչև Օլիմպիական խաղերը կմասնակցի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը
Սպորտ
Հայաստանի դահուկասպորտի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը մինչ Փհենչհանի Օլիմպիական խաղերը կմասնակցի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությանը:
«Օլիմպիական խաղերից առաջ ինքնազգացողությունս հրաշալի մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ այս Խաղերում ներկայացնելու եմ իմ հայրենիքը, իմ ամբողջ պետությունը: Սակայն մինչև Հարավային Կորեայի Փհենչհան մեկնելը պետք է մասնակցեմ Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Հիմա ինձ համար առաջնահերթ է այդ մրցաշարում լավ հանդես գալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:
Միքայել Միքայելյանը Հայաստանի դահուկավազքի առաջնությունում անգերազանցելի էր և, հավաքելով համապատասխան վարկանիշային միավորները, կմասնակցի 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին:
Ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան