Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել 

Զրոյական վստահություն իշխանությունների հանդեպ. Սարգսյանը համակարգի զոհն է դառնում

Վերլուծական
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը մեծ արձագանք է ունեցել հանրային շրջանակներում: Նախարարը իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար: Քննարկումները թեժացան, երբ օգտատերերից մեկը գրեց՝ «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշության ձև է»: «Բոշան դու ես»,- հակադարձել էր Վիգեն Սարգսյանը: Այն, որ հասարակությունն իր արձագանքներում պետք է ավելի բարձր նշաձող սահմանի՝ եթե նույնիսկ իշխանությունը դրան չի ձգում՝ դա փաստ է, սակայն հարցադրումը օբյեկտիվ է և հետաքրքրում է Հայաստանի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ամսական 1000 դրամ են վճարում Վիգեն Սարգսյանի ստեղծած հիմնադրամին: Մինչդեռ նախարարը, փոխարենը պատասխանի քաղաքացիներին հուզող այդ հարցին, կամ թեկուզ՝ անպաստախան թողնի, ինչպես և անպատասխան էր թողել մինչ այդ արված մի շարք մեկնաբանություններ, որոշեց լեզվակռվի բռնվել և պիտակավորել, ինչը, իհարկե, ՀՀ պաշտպանության նախարարին հարիր չէ: Սա Վիգեն Սարգսյանի հերթական սայթաքումն էր, նախարարը մտավ հանրային քննարկումների հարթակ՝ ակնհայտ դրան պատրաստ չլինելով:  Սարգսյանի էպոտաժը այս իրավիճակում միանշանակ իր դեմ աշխատեց, քանի որ պիտակավորել քաղաքացիներին, ովքեր մատնանշում են բանակում կոռուպցիան և բանակի ղեկավարների անհաշվետու և ոչ թափանցիկ գործունեությունը, նշանակում է՝ չունենալ որևէ հիմնավոր պատասխան և արդարացում հանրության հայտնած «անվստահության քվեին»:
 
Ի դեպ՝ վստահության մասին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հրապարակած հաշվետվությունը բավականին խոսուն է և ոչ դրական եզրահանգումների առիթ տվող: Մեկ տարի գործող հիմնադրամը 2017 թվականի ընթացքում հավաքել է ավել քան 5 մլրդ 800 մլն դրամ: Գումարը փոքր չէ, սակայն գրեթե ամբողջությամբ պարտադիր վճարներն են՝ այսպես ասած՝ 1000 դրամները: Կամավոր փոխանցումները կամ նվիրատվությունները չնչին մաս են կազմում՝ ընդամենը 91 մլն դրամ: Այդ 91 մլն դրամ նվիրատվությունից 71 մլն դրամը ևս Հայաստանից է կատարվել, իսկ 18 երկիր միասին՝ ընդամենը 20 մլն դրամ են փոխանցել: Սա խոսուն վկայություն է, թե որքան «մեծ» է սփյուռքի վստահությունը հիշյալ հիմնադրամի նկատմամբ: Հետևաբար, իշխանությունների, և, մասնավորապես՝ ՊՆ համար չպետք է զարմանալի լիներ Հայաստանում բնակվողների արձագանքը, որոնք հանրային կյանքի բոլոր ոլորտներում յուրաքանչյուր օր են բախվում անարդարության, կոռուպցիայի և իշխանություններին վստահելու որևէ հիմք չունեն;
 
Իհարկե, կասկած չկա Վիգեն Սարգսյանի՝ զինվորին օգնելու անկեղծ մղումների մեջ, նախարարը Սերժ Սարգսյանի շրջապատի ինտելեկտուալ եզակի ֆիգուրներից մեկն է և հաստատ նրա ոճը չէ էժանագին PR-ը: Դա ամենեւին նոր ոգու, արդիականության արտահայտություն չէր, որպիսին փորձում է ներկայանալ նախարարը: Միևնույն ժամանակ, եթե նախարարի ցանկությունն անկեղծ է, ավելորդ չենք համարի հուշել՝ թափ տվեք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները, երբ նրանք ռեստորան մտնելիս կլինեն, կարող է այդ 45 հազար դոլարը միանգամից հավաքվի: Իսկ հանրային քննարկման թիրախում ոչ թե զինվորին օգնելու կամ չօգնելու հարցն է, այլ այդ օգնության կազմակերպման ձևաչափը: Խնդիրը ոչ թե մեր զինվորներին ուժերի սահմաններում աջակցելու ցանկության բացակայության, այլ իշխանության նախաձեռնությունների նկատմամբ զրոյական վստահության մեջ է: Եթե չլիներ այդ լրջագույն բացը, պետություն-հասարակություն  անջրպետը, գուցե արձագանքն այսպիսին չլիներ, պաշտոնյաներն էլ, իրենց անկեղծ մղումներով հանդերձ՝ չհայտնվեին հերթական քննադատությունների ու աղմուկի թիրախում:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Ամենադիտված