Պերմում դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժածների մեջ 11-ամյա հայ աղջիկ կա
Ռուսաստան
Պերմի շրջանում հունվարի 15-ին հարձակում է տեղի ունեցել թիվ 127 դպրոցի աշակերտների վրա: Հարձակման հետևանքով շուրջ 10 աշակերտ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Տուժածների թվում է 4/բ դասարանի աշակերտուհի Մենուլա Աբրոյանը, ծնված 2007 թվականին: Այդ մասին նշվում է ВКонтатке սոցցանցի «Իմ քաղաք-Պերմ» էջի հայտարարության մեջ, որը հրապարակել է տուժածների ցուցակը:
Նշվում է նաև, որ տուժածներն այժմ գտնվում են Մարզային մանկական կլինիկական հիվանդանոցում: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հոդվածով: Հարձակվողները ձերբակալված են, կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)