«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Սանչեսի տրանսֆերը կձևակերպի այս շաբաթ
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ն այլևս չի պայքարի Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Մանչեսթերյան ակումբը դժգոհել է, որ Սանչեսի գործակալները համաձայնության գալուց հետո հրաժարվել են պայմանագիր ստորագրելուց, հայտարարելով, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ավելի մեծ գումար է առաջարկում ֆուտբոլիստի համար: Այդ պատճառով էլ նման առաջարկ են սպասում նաև «Մանչեսթեր Սիթի»-ից:
The Independent-ի տեղեկությունների համաձայն՝ «Յունայթեդ»-ը Սանչեսի տրանսֆերը կձևակերպի արդեն այս շաբաթ:
Մոուրինյուի թիմում ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի շաբաթական 400 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան