ՔԿՀ-ներում հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերը ավելացել են
Իրավունք
Քրեակատարողական հիմնարկներում 2017 թվականին կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից, 61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016 թվականին՝ 46):
«Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են. ոգելից խմիչք 2052.95 լիտր (2016թ.՝ 2505 լիտր), թմրամիջոցներ 415.7426 գ. (2016թ.՝ 674,1 գ.), կտրող-ծակող գործիքներ 2063 միավոր, (2016թ.՝ 3069) դրամ և արժեքավոր իրեր 925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի), բջջային հեռախոս 1839 հատ (2016թ.՝ 2200)»,- նշված է ՀՀ ԱՆ ՔԿՎ հաղորդագրության մեջ:
Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք և դատապարտյալներ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին