Սա լավագույն որոշումն էր խաղացողի և մեզ համար. Մոուրինյուն՝ Մխիթարյանի բացակայության մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է, թե ինչու Հներիխ Մխիթարյանին չի հայտավորել «Սթոք Սիթի»-ի դեմ հանդիպմանը:
«Կստեմ, եթե ասեմ՝ դա մարտավարական որոշում է: Ընտրել եմ այն խաղացողներին, ովքեր 100%-ով կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդ» -ի վրա: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ է խաղալ, երբ կասկածեր կան ապագայի հարցում: Սա ճնշում է ավելացնում, որը ֆուտբոլիստին պետք չէ: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ սա լավագույն որոշումն էր խաղացողի և մեր համար»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Star-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան