Ութոտնուկների ծնունդը հուզել է համացանցի միլիոնավոր օգտատերերի (տեսանյութ)
ՏեսանյութերVirginia Aquarium օվկիանարիումը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում ութոտնուկների ծննդի տեսանյութ։ Հոլովակը դիտել է ավելի քան 1.6 մլն մարդ։ Օգտատերերը փոքրիկ ութոտնուկներին անվանել են զարմանահրաշ արարածներ։
Տեսանյութում հայտնվել է կարիբյան ութոտնուկների լույս աշխարհ գալու պահը։ Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկ ութոտնուկներից մեկը փոխել է գույնը։ Ինչպես նշել են օվկիանարիումի աշխատակիցները՝ գույնը փոխելը պայմանավորված է սթրեսով։ Սակայն հետո գույնը կարգավորվել է։
Նշվում է, որ սովորաբար ութոտնուկներն ավելի քան 100 ձու են դնում, որպեսզի սերնդից գոնե մեկը կարողանա մեծանալ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող