Էշլի Գրեմը՝ պոդիումի աստղ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Նյու Յորքում անցկացվող «Նորաձևության շաբաթը» ամեն օր առիթ է տալիս քննարկելու ինչ որ մեկի վառ բեմելը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում 30-ամյա Էշլի Գրեմն էր, ում մասնակցությունը Christian Siriano-ի նորաձևության շոուին քննարկվում է մամուլում։

Plus size ամենահայտնի մոդելներից մեկը երկու կերպար է ցուցադրել, որոնց հիմքում կարմիր գույնն էր։ Էշլին պոդիում է դուրս եկել երկար կարմիր շորով՝ արծաթագույն դետալներով։ Երկրորդ անգամ նա արդեն վառ վերարկուով էր՝ գոտիով և բոտֆորտներով։

Ի տարբերություն մյուս մոդելների՝ Էշլին այնքան էլ հաճախ չի հայտնվում պոդիումի վրա, սակայն աշխատանքի պակաս չի ունենում։ Ի դեպ, Swimsuits for All բրենդի հավաքածուն Գրեմը ցուցադրել է իր 53-ամյա մոր՝ Լինդայի հետ միասին։






















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)