14-ամյա աղջնակը հայկական երգ է կատարել և գերել է «Դու սուպեր ես» շոուի ժյուրիի անդամներին (տեսանյութ)
ՏեսանյութերНТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝«Դու սուպեր ես» երգի մրցույթի երկրորդ սեզոնի առաջին մրցութային օրը այլ մասնակիցների շարքում ելույթ է ունեցել նաև 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը։
Նա ապրում է Գյումրիի մանկատներից մեկում և առաջին անգամ էր ելույթ ունենում մեծ բեմի վրա՝ պատվով ներկայացնելով Հայաստանը։
Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը, և այդպիսով երկրորդ փուլ է անցել։
Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյը նշել է, որ Հայաստանը աշխարհի երաժշտական երկրներից մեկն է և Սաթենիկին մաղթել է, որ նա փառք բերի իր երկրին։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել է, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող