Ռուսաստանի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիա ճանապարհորդելուց
Ռուսաստան
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Սիրիա ճանապարհորդելուց։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է նախարարության մամլո խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նա Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել միայն հույժ կարևոր գործերով մեկնել Սիրիա, հաղորդում է ՌԻԱ նովոստին։
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ տարի է՝ Սիրիայում տեղի է ունենում նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույցեր։ ՄԱԿ–ի վերջին տվյալներով այդ ընթացքում զոհվել ավելի քան 13 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու