Մոսկվայի Հելսինկյան իրավապաշտպան խմբի ղեկավարը դուրս է եկել Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կազմից
Ռուսաստան
«Մոսկվայի Հելսինկյան իրավապաշտպան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան դուրս է եկել Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կազմից»,-հաղորդում է Interfax–ը։
Խորհրդի կազմից դուրս գալու վերաբերյալ իրավապաշտպանի որոշումը պայմանավորված է Խորհրդի կանոնադրությունում կազմի ձևավորման մասով արված փոփոխությամբ։
«Այդ Խորհուրդն անիմաստ պատմություն է, ես չեմ ցանկանում ավելորդ ժամանակ վատնել՝ այդպիսի խորհրդի նիստերին մասնակցելով», – ասել է Ալեքսեևան։
Խորհրդի կազմի փոփոխության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը։ Պարզ է դարձել, որ այդուհետ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կազմն ընտրվելու է համացանցում՝ քվեարկություն անցկացնելու միջոցով։
Թեև մինչ այդ Լյուդմիլա Ալեքսեևան հայտարարել էր, որ Խորհրդի կազմի ընտրության՝ կանոնադրությունում կատարած փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո Խորհրդի գործունեությունը կդադարի կենսունակ լինելուց, այնուամենայնիվ հայտնի իրավապաշտպանը մինչ այդ խոստացել էր մնալ կառույցի կազմում։
Ավելի վաղ Խորհրդի կազմից դուրս էին եկել հայտնի հասարակական գործիչներ։
Խորհրդի հասցեին հնչած վերջին կոշտ քննադատությունը եղել է հանրահավաքների և ցույցերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու առնչությամբ։ Ըստ այդ փոփոխությունների՝ Ռուսաստանում ավելի է խստացվել հանրահավաքներ, բողոքի երթեր, ցույցեր անցկացնելը, և օրենքն ավելի խիստ պատժամիջոցներ է սահմանում դրանք խախտողների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)