Կեմերովոյում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ
ՌուսաստանՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջից:
Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: Բուժօգնության համար երեկվանից դիմել է 50-ից ավելի մարդ:
Կեմերովոյի մարզում հայտարարվել է եռօրյա սուգ: Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են կենտրոնի տնօրենը, հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:
Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առեւտրական կենտրոնում բռնկվելէ մարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում էր վերին հարկում, որտեղ տեղավորված են միքանի կինոսրահներ եւ մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով: Հրդեհից հետոբուժօգնության է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել է ՌԴ առողջապահությաննախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործողօպերատիվ շտաբը հայտնել է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվիԴՆԹ-ի փորձաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)