Կեմերովոյի հետքերով․ փոխնահանգապետը պաշտոնանկ է արվել
ՌուսաստանԻնչպես տեղեկացնում է Ինտերֆաքս-ը, Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեեւը պաշտոնից ազատել է իր տեղակալին եւ ներքին քաղաքականության դեպարտամենտի պետին․ «Պաշտոնանկ են արվել փոխնահանգապետ Ալեքսեյ Զելենինը եւ ներքին քաղաքականության դեպարտամենտի պետ Նինա Լոպատինան»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 28-ին, Կեմերովոյում տեղի է ունենում «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի զոհերից 15-ի հուղարկավորությունը։
Կեմերովոյի եկեղեցիներում մատուցվում է հեգեհանգստի կարգ։
Դաշնային բյուջեից զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին կկհատկացվի 5 միլիոն ռուբլի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)