Կեմերովոյում հրդեհից տուժածների թիվն աճել է
ՌուսաստանԿեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից տուժել է 79 մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Տուժածների թիվը հասել է 79-ի։ Ներկայումս հիվանդանոցում են գտնվում 12 մարդ։ Ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածի», — ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։
Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)