Ռուսաստանից բրիտանացի 50 դիվանագետներ են արտաքսվել (տեսանյութ)
ՌուսաստանԻնչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանից կարտաքսվեն բրիտանական դիվանագիտական առաքելության 50-ից ավելի աշխատակիցներ՝ որպես ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու Լոնդոնի որոշման պատասխան միոցառում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանցի եւ բրիտանացի դիվանագետների թվի միջեւ տարբերությունը 50 մարդուց ավելի է»,- հայտարարել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն նախօրեին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի եւ արեւմտյան երկրների դեմ հայելային միջոցառումների մասին, որոնք ռուսաստանցի դիվանագետներին արտաքսել են բրիտանական Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)